Ցածր ածխաջրային դիետան սովորաբար խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր 2-րդ տիպի շաքարախտ ունեն կամ հիվանդության զարգացման վտանգի տակ են: Այնուամենայնիվ, չկա կոնսենսուս այն հարցում, թե որքան ցածր պետք է լինի ածխաջրերի ընդունումը եւ ինչպիսի ածխաջրածին մթերքներ պետք է ներառվեն սննդակարգում, ինչպես նաեւ քիչ են հետազոտությունները, որոնք կօգնեն մարդկանց հիմնավորված որոշում կայացնել:
Սթենֆորդի բժշկական համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը համեմատել է երկու պոպուլյար ցածր ածխաջրածնային դիետաները՝ կետոգենիկ եւ միջերկրածովյան` արյան գլյուկոզի մակարդակի վրա դրանց ազդեցության, կարդիոմետաբոլիկ ռիսկի գործոնների, քաշի կորստի եւ սննդընդունման, ինչպես նաեւ այն մասով, թե որքան հեշտությամբ մարդիկ կարող են հետեւել դրանց:
Կետոգենիկ դիետան ծայրահեղ ցածր ածխաջրային եւ ճարպերի պարունակությամբ դիետա է, որը կտրուկ նվազեցնում է ածխաջրերի ընդունումը: Միջերկրածովյան դիետան ցածր ածխաջրերով, չափավոր յուղայնությամբ դիետա է, որում հատուկ ուշադրություն է դարձվում բանջարեղենին, հատիկեղենին, մրգերին, ամբողջական ձավարեղենին, ձիթապտղի ձեթին եւ ձկանը:
Երկու դիետաներն էլ բարձր գնահատականներ են ստացել արյան մեջ գլյուկոզի վերահսկման եւ քաշի կորստի մասով, սակայն կետոգեն դիետան ավելի քիչ սննդանյութեր էր պարունակում, հատկապես` մանրաթելեր, եւ հետազոտության մասնակիցների համար ավելի դժվար էր երկար ժամանակ հետեւել դրան, վկայում են American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված արդյունքները:
«Շաքարախտի դեպքում հիմնական խնդիրն արյան մեջ գլյուկոզի մակարդակը կառավարելու անկարողությունն է, իսկ արյան մեջ գլյուկոզի մակարդակի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է սննդակարգը», – ասում է հետազոտության հեղինակ, բժիշկ Քրիստոֆեր Գարդները: