Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային գրավիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում Անիտան պատկերված է բնության գրկում։ Նա սպիտակ հագուստով է․ կրում է տոպ, կիսատաբատ, որոնք համադրել է վրնշապիկի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, մեղմ շպարով է։ «Ամեն մեկն իր երազանքն ունի…», – հրապարակումը կարճ մակագրել է նա։