Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը սեւ հանդերձանքով է։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Կնոջ ինտուիցիան շատ ավելի ճշգրիտ է, քան տղամարդու համոզվածությունը», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։