
րիստինա Օրբակայտեն եւ Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը կխաղան СТВ-ի «Клипмейкеры» կատակերգությունում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով ընկերության ղեկավար Սերգեյ Սելյանովին։
«Այս կատակերգությունը 35+ հեռուստադիտողների համար է։ 1990-ականների հիշողություններ են, ֆիլմն այդ ժամանակի մասին է… Հուսով ենք, որ գալիք ամանորյա տոներին մենք կկարողանանք ուրախացնել հանդիսատեսի մի զգալի մասին այս վառ ու երաժշտական ժապավենով», – կիսվել է նա։