Կանանց 3 տեսակ, որոնց պատճառով չարժի խանդել սիրելիին
Advertisement 1000 x 90

Կանանց 3 տեսակ, որոնց պատճառով չարժի խանդել սիրելիին

Նրա վերադասը

Ինչ դժվար է ամուսնուն աշխատանքի ճանապարհել, երբ գիտես, որ նրա վերադասն ամենաիսկական սեքս-ռումբ է: Խիստ, կիպ կոստյում, բարձրակրունկներ եւ մեծամիտ, տիրական պահվածք. ո՞ր տղամարդը  չի տարվի նման կնոջով: Ահա պատասխանը. եթե ձեր ամուսինը գոնե մի կաթիլ խելք ունի, նա վերադասին չի նայի որպես կնոջ, որի հետ հնարավոր է դավաճանել, չէ որ նա գիտե, թե դրա հետեւանքով իրեն ինչ է սպառնում: Եթե ինչ-որ բան սխալ գնա եւ լեդի-բոսսը դժգոհ լինի, տղամարդը կզրկվի աշխատանքից, ընտանիքից եւ բարի համբավից, հանուն որի ստիպված է եղել երկար եւ ջանասիրաբար չարչարվել: Ինքներդ մտածեք, նրան պե՞տք են այդպիսի խնդիրներ: Մանավանդ որ կանայք երբեք հարաբերություններ չեն ստեղծում ավելի ցածր կարգավիճակով տղամարդկանց հետ, այնպես որ` այդ տեսանկյունից ձեզ ոչինչ չի սպառնում:

Վաճառողուհին կամ մատուցողուհին

Ձեր տղամարդը կարող է նրանց ժպտալ կամ աչքով անել, որքան ուզենա, բայց նրանք փոխադարձությամբ չեն պատասխանի: Եթե նրանց աշխատավայրերն այն վայրերն են, որտեղ դուք հաճախ եք լինում սիրելիի հետ, ուրեմն նրանք հաստատ գիտեն, որ նա զբաղված է:  Բոլոր աղջիկները, որոնք աշխատում են ակումբներում, ռեստորաններում, խանութներում եւ սրճարաններում, որտեղ դուք կանոնավորապես հայտնվում եք նրա հետ, հետաքրքրություն չեն դրսեւորի ձեր տղամարդու հանդեպ: Եկեք պատկերացնենք, որ ձեր ամուսինը սիրավեպ ունի վաճառողուհու հետ, որն աշխատում է ձեր տանը մոտակա խանութում, որտեղ դուք ամեն օր մտնում եք խալաթով եւ հողաթափերով, որ, օրինակ, հաց գնեք:  Այդ աղջիկը հաստատ կիմանա, որ իր պաշտամունքի առարկան ամուսնացած է, դուք էլ նրա կինն եք: Իր դիմախաղերով, շարժումներով եւ պահվածքով նա անգիտակցաբար ցույց կտա, որ մեղավոր է ինչ-որ բանում, այդ պատճառով դուք անմիջապես կսկսեք կասկածելի բան ենթադրել եւ կփորձեք պատասխան փնտրել: Իսկ եթե ամուսինը հանկարծ    «ծակվի» եւ ինքն ամեն ինչ խոստովանի՞: Այդ դեպքում դուք հաստատ կիմանաք, թե որտեղ գտնեք սիրուհուն եւ նրա համար սկանդալ սարքեք: Ընդ որում ցանկացած հարմար ժամանակ: Նրա համար չափազանց ռիսկային իրավիճակ է: Հենց այդ պատճառով չարժե, որ անհանգստանաք:

Նրա գործընկերուհին

Ծառայողական սիրավեպերն այնքան էլ հազվագյուտ բան չեն: Սակայն կանանց մեծամասնությունը  (նաեւ` տղամարդկանց) դա այնքան էլ լավ միտք չի համարում:  Չէ որ եթե անձնական հարաբերություններում ինչ-որ բան սխալ գնա, հետո մարդն աշխատանքի գալով ստիպված կլինի տառապել ամեն օր տեսնելով ատելի դեմքը:  Ի՞նչ անել:   Հեռանա՞լ աշխատանքից: Հանուն ինչի՞: Դիմանա՞լ: Բայց դա այնքան է ջղայնացնում: Միակ ելքը նման իրավիճակում չհայտնվելն է:  Եվ բոլորը գիտեն դա: Այդ պատճառով ծառայողական սիրավեպերն ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ մարդիկ բոլորովին ի վիճակի չեն տիրապետել իրենց զգացմունքներին եւ այդ զգացմունքները փոխադարձ են: Ձեզ դա չի ՞ սփոփում: Այդ դեպքում ահա թե ինչի մասին մտածեք: Աշխատանքային կոլեկտիվը այն տեղն է, որում ոչ ոք չի կարող թաքցնել իր ընտանեկան կարգավիճակը:  Որպես կանոն, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն. ով է ամուսնացած, քանի երեխա ունի, կնոջ անունն ինչ է եւ այլն: Այն, որ դուք կաք ձեր ամուսնու կյանքում, գիտեն նրա գործընկերները: Նշանակում է` նաեւ կին գործընկերները: Բոլոր տեսանկյուններից վտանգավոր է ծառայողական սիրավեպ սկսել ԱՄՈՒՍՆԱՑԱԾԻ հետ: Հազար կնոջից միայն մեկը նման քայլի կդիմի: Հավանականությունը, որ այդ կինը կհայտնվի ձեր ամուսնու կոլեկտիվում, այնքան փոքր է, որ կարող եք լիովին հանգիստ լինել: Հազարից միայն մի կին կարող է նման քայլի դիմել: Հավանականությունը, որ նման կին կհայտնվի ձեր ամուսնու կոլեկտիվում, այնքան փոքր է, որ կարող եք լիովին հանգիստ քնել:

news.am