
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը մտադիր է տուն գնել Լոնդոնի հեղինակավոր շրջանում, հաղորդում է Page Six-ը։
Թոմ Քրուզը, ով նախկինում միշտ իջևանել է Լոնդոնի հյուրանոցներում, որոշել է սեփական կացարանը ձեռք բերել բրիտանական մայրաքաղաքում։ Ըստ աղբյուրի՝ դերասանը հիացած է Լոնդոնով և ծրագրում է բնակություն հաստատել Քենսինգթոնի հեղինակավոր շրջանում՝ Քեմբրիջի դուքսերի նստավայրից ոչ հեռու։
«Թոմը սիրում է անձրևոտ եղանակ և երկար զբոսանքներ քաղաքում: Նա երբեք տուն չի ունեցել, բայց Լոնդոնում նա վերջապես կգտնի այն: Այժմ նա տուն է փնտրում 10 միլիոն դոլարի սահմաններում, որը կդառնա նրա հիմնական բնակության վայրը»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Լոնդոնի այս տարածքում են գտնվում Քենսինգթոնյան պալատի այգիները, որը ստացել է «Միլիարդատերերի փողոց» անվանումը։ Եթե Քրուզը տեղափոխվի այնտեղ, Ռիչարդ Բրենսոնը, Ստելլա Մաքքարթնին, Ռոբի Ուիլյամսը և Ռոուեն Աթկինսոնը կլինեն նրա հարևանները: Այնտեղ տան միջին արժեքը 35 մլն դոլար է։