
Հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը մեկնաբանել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ռուսական Առաջին ալիքի եթերից հեռացումը։ RTVI Youtube-յան ալիքում հրապարակված «Респиратор Бабушкина» շոուի դրվագում նա նման որոշումը սխալ է անվանել։
«Ես կարծում եմ, որ դա սխալ է: Նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լավ ֆիլմեր են թողարկվել։ Եվ ոչ միշտ լուրջ ու հայրենասիրական բնույթի․.. Ինձ թվում է, որ ժամանցային հաղորդումների բացակայությունը չափազանց լուրջ հետեւանք կունենա դեպի բացասականը», – հայտարարել է Յակուբովիչը: