Բժիշկները հայտնել են, թե որն է ամենահարմար տարիքը երեխա ունենալու համար: Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում պատմել են վերարտադրողական ոլորտի մասնագետ Մարիա Մսխալայան եւ մանկաբարձ-գինեկոլոգ Նինա Անտիպովան։
Մսխալայան նշել է, որ առավելագույն վերարտադրողական տարիքը 49 տարեկանն է։ Իդեալական շրջան է համարվում 20-ից 35 տարեկանն ընկած ժամանակահատվածը, որը կապված է ձվաբջիջների որոշակի պաշարի հետ։
«Իսկ եթե մոտ ժամանակներս մայրանալ չեք պլանավորում, ժամանակին մի փոքր խաբելու հնարավորություն կա. դա վերարտադրողական զենիթում ձվաբջիջների սառեցման պրոցեդուրան է: Սառեցված ձվաբջիջները կարող են ավելի ուշ օգտագործվել, երբ երեխաների համար հնարավորություն եւ ժամանակ լինի»,- հայտարարել է գինեկոլոգը։
Անտիպովան նշել է, որ թեեւ տարիքի հետ հղիության ընթացքում բարդությունների վտանգը մեծանում է, դա ինքնին կնոջ առողջական վիճակը չի արտացոլում:
«Սովորաբար 35 տարեկանից հետո կանայք ավելի գիտակցաբար են նայում մայրությանը։ Այդ տարիքում նրանք սովորաբար հոգեբանորեն եւ նյութապես ավելի կայուն են: Ուստի երեխայի ծնունդը նրանց համար կշռադատված եւ կարեւոր քայլ է դառնում»,- նշել է մասնագետը։
Նա հավելել է, որ վերարտադրողական տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, միշտ չէ, որ կարող են օգնել մեծ տարիքում հղիության դեպքում, քանի որ ծննդաբերող պոտենցիալ կանանց մոտ կարող են երակային հիվանդություններ, շաքարախտ զարգանալ եւԴաունի համախտանիշով երեխա ունենալու վտանգի լինել:
Մասնագետի խոսքով՝ ծննդաբերել կարելի է նաեւ 40-45 տարեկանում։ Սակայն այդ դեպքում հղիությունը պլանավորելուց առաջ անհրաժեշտ է այցելել թերապեւտի, էնդոկրինոլոգի եւ գինեկոլոգի, ինչպես նաեւ փոխհատուցել օրգանիզմի դեֆիցիտները, շտկել հորմոնալ եւ նյութափոխանակության խանգարումները եւ ռեմիսիայի հասնել քրոնիկ հիվանդությունների մասով, հաղորդում է «Մոսկվա 24»-ը։