Երիտասարդ տարիքում ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել մանկության տարիներին ընկերների բացակայությունը
Advertisement 1000 x 90

Երիտասարդ տարիքում ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել մանկության տարիներին ընկերների բացակայությունը

Ըստ նոր հետազոտության, որը հրապարակվել է Addictive Behaviors Reports ամսագրում, մանուկ հասակում ընկերներ ունենալը կարող է օգնել պահպանել սթափությունը երիտասարդ տարիներին:

Արիզոնա նահանգի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել քոլեջների ավելի քան 300 ուսանողների շրջանում, որոնք թեստեր են հանձնել մանկության տարիներին մենակության, սթրեսի մակարդակի եւ ալկոհոլի օգտագործման վարքագծի վերաբերյալ: Արդյունքները ցույց են տվել, որ կապ կա դեռահասության տարիքում մենակության զգացման եւ ալկոհոլի ու սթրեսի ներկայիս մակարդակների միջեւ:

Հետազոտությունը կանխատեսում է մռայլ ապագա, քանի որ ալկոհոլի օգտագործումը ԱՄՆ-ում շարունակում է աճել, ասում են գիտնականները:

Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ համավարակը 30-ն անց մարդկանց շրջանում ալկոհոլի օգտագործման մակարդակի 14 տոկոսով աճի պատճառ է դարձել, քանի որ մարդիկ դիմել են ալկոհոլին, որպեսզի ազատվեն տագնապից եւ մեկուսացման զգացումից:

«Այս հետազոտության մեջ օգտագործված տվյալները հավաքվել են մինչեւ համավարակը, եւ արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ մի քանի տարի անց, երբ այսօրվա երեխաները մեծանան, մենք կարող ենք բախվել հանրային առողջության նոր ճգնաժամի»,- եզրակացրել են գիտնականները։

news.am