Ո՞ր երկրներում են ռուսները նախընտրում անշարժ գույք ունենալ
Advertisement 1000 x 90

Ո՞ր երկրներում են ռուսները նախընտրում անշարժ գույք ունենալ

2022 թվականի առաջին կիսամյակում արտասահմանյան անշարժ գույքի նկատմամբ ռուսաստանցիների պահանջարկն աճել է 61%-ով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով անշարժ գույքի միջազգային միջնորդի՝ Tranio-ի ուսումնասիրությանը։

Թուրքիան, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ռուսների համար դարձել են բնակարան գնելու ամենապահանջված երկրները։ Մեկ տարի առաջ ռուսներին հետաքրքրում էին այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Իսպանիան, ԱՄՆ-ն և Հունաստանը, ինչպես նաև Գերմանիան։

Միաժամանակ, այս տարվա առաջին վեց ամիսներին ռուսաստանցիների դիմումների թվի նվազում է գրանցվել ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Կանադայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։

Արտերկրում անշարժ գույք գնելու նպատակը ռուսներն անվանում են քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ստանալը: Երկրորդ ամենահայտնի պատասխանը հանգստյան տան գնումն է, իսկ երրորդը` վարձակալության տալու կամ ապագա տեղափոխության համար:

Նշվում է, որ «ոսկե անձնագրերի» (ներդրումների դիմաց քաղաքացիության տրամադրում) ծրագրում առաջատարը Թուրքիան է, իսկ կացության թույլտվության համար առավել հաճախ ընտրվում են Դուբայը, Հունաստանը, Պորտուգալիան ու Իտալիան։ Հանգստի և վարձակալության համար անշարժ գույք հիմնականում գնվում է Իսպանիայում, ԱՄՆ-ում, Դուբայում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում և Չեռնոգորիայում։ Հետագա տեղափոխության համար նրանք բնակարաններ են գնում նաև Գերմանիայում:

lurer.com