Դերասան, պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանն ընտանիքի հետ ժամանել է Հայաստան, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։
Իր միկրոբլոգում տեղադրված նոր ընտանեկան կադրում դերասանը պատկերված է ավագ դստեր՝ Էլինայի հետ, ում ծննդյան օրն է այսօր։
«Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք։ Ուզում եմ քեզ միշտ տեսնեմ երջանիկ։ Սիրում եմ քեզ շաաատ», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Արմենը։