Ո՞ր կանայք են դառնում ամենանրբազգաց մայրիկներ
Advertisement 1000 x 90

Ո՞ր կանայք են դառնում ամենանրբազգաց մայրիկներ

Վիրջինիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ուրիշ մեծահասակների դեմքին դրական հույզերը նկատելու երիտասարդ մոր ունակությունը մատնանշում է, թե որքան նրբազգաց եւ սրտակից կլինի նա իր երեխայի հետ չորս ամիս հետո, գրել է Medical Xpress-ը։

Հետազոտության շրջանակում մասնագետների խումբը հոգեբանության ֆակուլտետի մանուկների լաբորատորիայից հետեւել է 120 զույգ մայրերի եւ երեխաների՝ ծննդաբերության պահից մինչեւ երեխաների հինգ ամսականը։

Դրա համար մայրերին երեխաների ծնվելուց անմիջապես հետո եւ հինգ ամիս անց ցույց են տվել մի շարք տեսանյութեր, որոնցում ցուցադրվել են տարբեր հույզեր ներկայացնող դեմքեր։ Նրանք պետք է հետեւեին այն բանին, թե ինչպես են այդ դեմքերը փոխվում չեզոք վիճակից մինչեւ հինգ տարբեր հույզերից մեկի՝ երջանկության, տխրության, զզվանքի, ցասման, վախի եւ անտարբերության արտահայտումը։

Գիտնականները հայտնաբերել են, որ մոր կողմից ուրիշի երջանկությունը նեոնատալ շրջանում նկատելը նշանակում է, որ նա ավելի նրբազգաց կարող է լինել չորս ամիս հետո։

med.news.am