Ոսկերիչները բացահայտել են Մեգան Մարքլի նոր մատանու գաղտնիքը, որը զարդարել է դքսուհու մատը Նյու Յորք կատարած այցի ժամանակ։ Արքայազն Հարին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Նելսոն Մանդելայի տոնակատարության ժամանակ։ Իր մատին դքսուհին կրել է Shiffon Co ապրանքանիշի պարուրաձեւ ադամանդե մատանի, որի արժեքը 2,8 հազար դոլար է։
Թենիսի օղակը ընկերության նոր հավաքածուի մի մասն է, որը նվիրված է օրենքի ընդունման 50-ամյակին, որը կանանց իրավունք է տալիս սպորտով զբաղվել դպրոցներում եւ քոլեջներում: «Թենիսն առաջին մարզաձեւերից մեկն էր, որը «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում տղամարդկանց եււ կանանց համար ուներ նույն վարձատրությունն ու բոնուսները: Մենք տեխնոլոգիական ընկերություն ենք, որը ժողովրդավարացնում է սպորտը»,- ասել է դիզայներ Շիլպա Յարլագադան: