
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն այսօր տոնում է ծննդյան 42-ամյակը, ինչի առթիվ Ինստագրամի իր էջում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնց կից գրել է. «Սիրելի Ազգանուշ և Վարդգես, մի խումբ ճաշակով հայերի և անձամբ իմ անունից շնորհակալ եմ Ձեզ ՝ ինձ լույս աշխարհ ընծայելու համար»:
Մի շարք ոլորտի ներկայացուցիչներ ևս շնորհավորել են Ավետ Բարսեղյանը ծնունդը հրապարակելով լուսանկարներ՝ շնորհավորելով նրան:
Երգիչ Արամ MP3-ին հրապարակել է Ավետի հետ լուսանկար, որին կից գրել է. «Ավոս, շնորհավոր ծնունդդ»:
Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր հարսանիքից լուսանկար հրապարակելով՝ շնորհավորել է Ավետ Բարսեղյանի ծնունդը և կից գրել. « Ծնունդդ շնորհավոր մեր բոլորի: Ընկեր, բարեկամ, հարազատ, եղբայր, տաղանդ ու այս շարքն անվերջանալի է: Շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ լույս աշխարհ են բերել ու նվիրել մեզ ու մեր ազգին»: