
Էնդոկրինոլոգ եւ սննդաբան Տատյանա Ֆիլիպովան «Հինգերորդ ալիք»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է մաքուր օդին սնունդն ավելի համեղ թվում։
Փորձագետի խոսքով, մաքուր օդին ջերմության փոխանցումը փոխվում է: Արդյունքում սնունդն ավելի արագ է տաքանում, եւ դրա ջերմաստիճանը հարմարավետ է դառնում օգտագործման համար։ Բացի այդ, օրգանիզմն ավելի շատ թթվածին է ստանում, եւ դա լավ է ազդում ուղեղի բոլոր մասերի գործունեության վրա:
Համային առանձնահատուկ զգացողություններին նպաստում է նաեւ սննդընդունմանը նախորդող ֆիզիկական ակտիվությունը, հավելել է Ֆիլիպովան։
Սննդաբանը նշել է, որ մաքուր օդին ախորժակը բացվում է, ուստի շատ ուտելու վտանգ կա։ Նա նաեւ մի քանի խորհուրդ է տվել հիգիենայի վերաբերյալ։ Բացի ձեռքերը լվանալուց, Ֆիլիպովան խորհուրդ է տվել համոզվել, որ միջատները չեն մտնում սպասքի մեջ։ Սնունդը փչացնել կարող են նաեւ արեւի ուղիղ ճառագայթները, ուստի ավելի լավ է խուսափել սննդի վրա դրանց ազդեցությունից, փոխանցում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:
news.am