Ժամանակակից աղջիկները պետք է իմանան, թե ինչն է տղաներին վախեցնում հարաբերություններում:
Հարաբերություններում գլխավորն այն է, որ մնաք այնպիսին, ինչպիսին կաք, այդ պատճառով ցանկացած կեղծ երանգը միշտ մնում է մակերեւույթին:
Այսպես, աղջիկներ, ինչից են փախչում տղաները.
- Արհեստական մազեր (թարթիչներ, հոնքեր, եղունգներ. ցուցակը շատ երկար է)
Գոյություն ունեն տարբեր իրավիճակներ, երբ, օրինակ, սեփական մազերը կոտրվող են եւ համառորեն հրաժարվում են աճել: Այդ դեպքում աղջիկները դիմում են հմուտ վարսահարդարների օգնությանը, որոնք շտկում են այդ տհաճությունը եւ սրահից դուրս է գալիս իսկական ջրահարս: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Երբ կատարելագործման ձգտման մեջ աղջիկները կորցնում են սահմանը եւ վերածվում առանց որեւէ թերության պլաստմասսե տիկնիկների, դա չափազանց ակնհայտ է դառնում: Ուզում ես թարթիչ, եղունգներ կամ մազեր աճեցնել: Դա այնպես արա, որ անհնար լինի բնականից տարբերել:
- Անմատչելիություն (հեշտ մատչելիություն)
Հարաբերություններում կարեւոր է զգալ, թե խաղը երբ է տեղին եւ երբ է չափն անցնում: Ճիշտ ինչպես սեքսը հենց առաջին ժամադրությանը, սեքսի լիակատար բացակայությունը կարող է բացասաբար ազդել հարաբերությունների զարգացման վրա: Նրան մղել «երկնքից աստղ բերելու» եւ որպես պարգեւ սեքս խոստանալը կարող է հանգեցնել նրան, որ մի քանի ամսից երիտասարդը կորցնի հետաքրքրությունը: Այո, արձագանքի բացակայության դեպքում նրանք շնչասպառ են լինում, այդ պատճառով արժե չափը չանցնել:
- Տոննաներով սելֆիներ
Սոցցանցերում տոննաներով սելֆիները եւ հաղորդագրությունները, որոնցով որոշ աղջիկներ բառացիորեն գրոհում են իրենց սիրելիների վրա, շատ արագ սկսում են նյարդայնացնել: Այո, նրա համար հաճելի կլինի քո լուսանկարը ստանալ նոր զգեստով, օրինակ: Կամ էլ տեսնել, թե դու ինչպես ես արթնացել եւ նրան բարի լույս ես մաղթում: Բայց նրան քո լուսանկարները մի ուղարկիր օրը հինգ անգամ, հակառակ դեպքում կգա մի պահ, երբ քո դեմքը եւ թիթեռնիկ հիշեցնող շրթունքները նրա մեջ համբուրելու ցանկություն չեն առաջացնի:
- Ծամածռություններ
Երբ աղջիկը սկսում է խոսել մանկական ձայնով կամ էլ դիտավորյալ չասել որոշ տառեր, նմանակելով մանկական թոթովանքին, դա հիմար տպավորություն է թողնում: Այո, դա գեղեցիկ չէ, ինչպես ոմանց կարող է թվալ: Տղամարդը ցանկություն չի զգա պաշտպանելու կամ պահպանելու իր «փոքրիկ աղջկան»: Եվ որքան շատ աղջիկը նման բան անի, այնքան հետեւողականորեն կաճի տղամարդու նյարդայնությունը: