Լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանը երեխայի է սպասում։
Լուրը հայտնելուց հետո Արուսիկն ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որի շրջանակներում նշել է, որ վատ է տանում հղիությունը, ավելին՝ հիվանդանոցում էր հայտնվել։ «Անգինայի ու տոկսիկոզի պատճառով էնքան հաց չէի կերել, որ հյուծվել և ջրազրկվել էի»,-գրել է Արուսիկը։