
Մարդը կարող է հոտերի ընկալման խանգարում ունենալ նեկրոտիկ եւ քրոնիկ ռինիտի, կորոնավիրուսի, ինսուլտի եւ կոնտուզիայի ժամանակ։ Այս մասին URA.RU-ին ասել է բժիշկ Անդրեյ Զվոնկովը։
«Քթի խոռոչում կա այնպիսի բորբոքում, որը կոչվում է նեկրոտիկ ռինիտ։ Սա ծանր թարախային հիվանդություն է, որն ազդում է քթի լորձաթաղանթի վրա ներսից։ Երբ քրոնիկ ռինիտի ժամանակ այտուց է լինում, մարդը հաճախ հոտ չի զգում կամ միայն սուր հոտ է զգում։ Համի եւ հոտի խախտման ամենավառ դրսեւորումը տեղի է ունեցել COVID-ի համավարակի ժամանակ»,-ասել է Անդրեյ Զվոնկովը։
Նմանատիպ ախտանշաններ կարելի է նկատել ոչ միայն շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում, նկատել է թերապեւտը։