«Նոր օրը պահանջում է նոր մտածողություն»․ Աստղիկ Սաֆարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նոր օրը պահանջում է նոր մտածողություն»․ Աստղիկ Սաֆարյան

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Բարսելոնայում։ Աստղիկը կրում է սեւ հանդերձանք, որը համադրել է ծղոտե լայնեզր գլխարկի հետ։ Երգչուհու մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարը համալրում է ոճային պայուսակը։ «Նոր օր է եւ պահանջում է նոր մտածողություն», – մեկնաբանել է Աստղիկ Սաֆարյանը։