
Քաղցր լիմոնադը կարող է տարիքային հիվանդությունների եւ քաղցկեղի զարգացման հանգեցնել, ասել է Սամարայի դիետոլոգիայի եւ դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժիշկ, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։
Լիմոնադը ներկանյութեր, բուրավետիչներ եւ շատ շաքար է պարունակում։ Այն «բացարձակ վնասակար արտադրանք է»,- ասել է Գինզբուրգը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Ըմպելիքների մեջ շաքարն ավելի վնասակար է, քան՝ պինդ սննդի մեջ, ասել է սննդաբանը:
«Հեղուկ շաքարը չափազանց արագ է յուրացվում օրգանիզմի կողմից, եւ ինչ-որ պահի դրա կոնցենտրացիան արյան եւ հյուսվածքների մեջ կարող է կտրուկ աճել»,- բացատրել է Գինզբուրգը:
Լիմոնադի հաճախակի օգտագործումը կարող է գիրության, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, շաքարախտի եւ նույնիսկ քաղցկեղի հանգեցնել: Ուստի շատ ավելի լավ է ծարավը շաքար չպարունակող ըմպելիքներով հագեցնել, եզրափակել է բժիշկը, փոխանցում է ՖԱՆ-ը: