Կոլագենն ամինաթթու է, որը բաղկացած է առանձին բաղադրամասերից։ Օրգանիզմը կարող է այն արտադրել ինքնուրույն, բայց տարիքի հետ դա նրա համար ավելի է դժվարանում անել։ Մաշկի գեղեցկությունը ներսից է սկսվում և կախված է այն բանից, թե ինչ է ընկնում մեր օրգանիզմ։ Եվ մարմնի առանձին մասեր կոլագենի առկայությանը կամ բացակայությանը տարբեր կերպ են արձագանքում։
Կոլագենը սպիտակուց է, որը մեծ ծավալներով առկա է մաշկի, մկանային ու ոսկրային հյուսվածքների մեջ։ Միջինն այն կազմում է մաշկի հյուսվածքներում առկա ողջ սպիտակուցի 70 տոկոսը, և հենց որ օրգանիզմում սպիտակուցի քանակությունը սկսում է կրճատվել, ձևավորվում են կնճիռներ, ու մաշկը սկսում է կախվել։ Այս մասին տեղեկացնում է econet.ru-ն։
Օրգանիզմն ինքն է արտադրում այս օրգանական բաղադրիչը, բայց շրջակա միջավայրի գործոնները կամ սխալ սննդակարգը կարող են էականորեն նվազեցնել այս կարևոր տարրի համալրման մեխանիզմները։ Հենց նեգատիվ գործոններն են հանգեցնում նրան, որ տարեցտարի մաշկը կորցնում է ձգությունը, հոդերը կորցնում են ճկունությունը, իսկ կնճիռների քանակն ավելանում է։
Իսկական փրկություն է ոսկորների խիտ արգանակը։ Կոլագենը, որն արտադրվում է եփման ընթացքում, օգնում է վերականգնել մաշկի, ոսկորների ու մկանների վիճակը, հաջողությամբ դիմադարձում է բորբոքային պրոցեսներին։
Իհարկե, բոլորն են ուզում հնարավորինս երկար պահպանել գրավչությունը և այդ գործում օգտագործում են զանազան քսուքներ ու այլ կոսմետիկ միջոցներ, այնինչ պետք է պատշաճ մակարդակի վրա պահել կոլագենի մակարդակը։
Շատերը համարում են, որ կոլագենից կախված է ոչ միայն մաշկի վիճակը, այլև մազերի ու եղունգների վիճակը։
Կարծիք կա, որ մեր օրգանիզմում կա կոլագենի ավելի քան 20 տեսակ, բայց 25 տարեկանից հետո դրանց քանակը քչանում է, ու ի հայտ են գալիս խնդիրներ։ Բայց պետք չէ հուսահատվել. Այս նյութի կորուստը կարելի է դանդաղեցնել, իսկ երբեմն նաև՝ վերականգնել։
Նախ դիտարկենք մաշկի վիճակի վրա բացասաբար ազդող գործոնները։
Մարսողական համակարգ։
Եթե դուք տառապում եք փորկապությունից, ապա մաշկը դառնում է խամրած ու կորցնում է իր հարթ տեսքը, իսկ այդ վիճակի պատճառը շատ պարզ է։ Անհրաժեշտ է ժամանակին օրգանիզմից դուրս բերել բոլոր թափոնները, քանի որ դրանք թույներ են պարունակում։ Հենց դրանք են ազդում մաշկի վիճակի վրա, այնպես որ, սկզբի համար պետք է կարգի բերել հաստ և բարակ աղիների աշխատանքը։
Մակերիկամներ։
Այս օրգանի ոչ ճիշտ աշխատանքը հանգեցնում է հորմոնալ դիսբալանսի, իսկ արդյունքը դառնում է մաշկի վիճակի վատացումը։
Լյարդ և երիկամներ։
Օրգանիզմը ֆիլտրում է ստացված բոլոր ռեսուրսները ու մաղում բոլոր օգտակար բաղադրիչները, իսկ այդ կարևոր աշխատանքով զբաղվում են լյարդն ու երիկամները։ Եթե օրգանիզմ քիչ սննդարար նյութեր են ընկնում, ապա նշված օրգանները ստիպված են լինում աշխատել ինտենսիվ ռեժիմով, և այդ վիճակն անպայման ազդում է մաշկի վիճակի վրա։
Վահանաձև գեղձ։
Այս օրգանը սերտորեն համագործակցում է մակերիկամների հետ, դրա համար էլ նրա դիսֆունկցիան նույնպես ազդում է մաշկի վիճակի վրա։
Ոչ ոք չի վիճարկում օրգանիզմի համար արևի ճառագայթների օգտակարությունը։ Միայն դրանց ազդեցությանբ օրգանիզմը կարող է արտադրել նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ D վիտամինը։ Բայց արևի տակ այրվելն էլ լավագույն որոշումը չէ, քանի որ շատ արևը մահացու վտանգավոր է մաշկի բջիջների համար։
Ոսկրային արգանակ՝ որպես մաշկի բուժման համար անհրաժեշտ կոլագենի աղբյուր։
Ամենաբարդը բուսակերների գործն է։ Կենդանական ծագման մթերքներ օգտագործելու հնարավորություն չունենալով՝ նրանք զրկվում են կոլագենի հիանալի աղբյուրից։
Համեղ և առավելագույնս օգտակար դեղամիջոց է ոսկրային արգանակը։ Այսպիսի ապուրը շատ դանդաղ է պատրաստվում, դրա համար էլ եփելիս մեծ քանակությամբ կոլագեն է արտադրվում։
Խոտակեր կենդանիների կամ հավի մսից արգանակ պատրաստելով՝ դուք կստանաք մի կերակրատեսակ, որն օգտագործելով՝ ձեր ոսկորները կդադարեն ցավել, կբարձրանա իմունիտետը, ու դուք կմոռանաք հավերժ հոգնածության սինդրոմի մասին։
Պիտանի նյութի քանակի ավելացման ևս մեկ եղանակ է տավարի կոլագենը։ Բնական սպիտակուց է պարունակվում կովերի կռճիկների, ոսկորների ու մաշկի մեջ, իսկ իր բաղադրությամբ այն շատ մոտ է մարդկայինին, որը մտնում է արյունատար համակարգի, մաշկային ծածկույթի, մազերի ու եղունգների, ոսկրային ու մկանային հյուսվածքների կազմի մեջ։
Նրա բաղադրության մեջ մտնում է գլիցին, որն օգնում է էներգիա արտադրել ու նպաստում է մկանների զարգացմանը։ Բացի օրգանիզմի վրա ուղղակի ազդեցություն գործելուց, տավարի կոլագենն ունի նաև հետևյալ առավելությունները. էֆեկտիվ է ինտենսիվ մարզումների ժամանակ, երբ անհրաժեշտ է արագ մկանունք հավաքել, պաշտպանել ջլերը ու վերականգնվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։
Բացի ոսկրային արգանակից ու տավարի կոլագենից, գոյություն ունեն օրգանիզմում կոլագենի մակարդակի բարձրացման ևս մի քանի եղանակներ՝
. Լուսաթերապիան, որը մաշկն էլաստիկ է դարձնում ու հարթեցնում է կնճիռները։
. Ժենշեն, որն օրգանիզմի վրա կոմպլեքս ազդեցություն է գործում։
. Գիալուրոնաթթու, որը կոլագենի բաղկացուցիչ մասն է ու կօգնի մաշկի վիճակը բարելավել։
. Հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են օրգանիզմը ռադիկալներից պաշտպանելուն։
. Ռետինոլ՝ կոլագենի քայքայումը խոչընդոտող։
. Ալոէ վերա։
. C վիտամին։
Կարելի է առանձնացնել հետևյալ մթերքները, որոնք կօգնեն բարձրացնել կոլագենի մակարդակն ու բարելավել օրգանիզմի վիճակն ընդհանուր առմամբ՝
. Վայրի ալյասկայական սաղմոն՝ հարուստ ճարպոտ ամինաթթուներով։
. Մորի, գետնամորի ու հապալաս՝ ազատ ռադիկալներից պաշտպանող։
. Ցիտրուսային մրգեր ու C վիտամինի մեծ պարունակությամբ կանաչ բանջարեղեն։
. Սխտոր՝ վնասված մանրաթելերը վերականգնող։
Պատրաստեց 168.am-ը