- «Ինչպե՞ս է անցել քո օրը»՝ շատ կարեւոր հարց է:
Միշտ ձեր զուգընկերոջը հարցրեք այդ մասին: Նման՝ մանրուք թվացող բաները ցույց են տալիս, որ ձեզ համար իրոք կարեւոր է, թե ինչ է կատարվում ձեր երկրորդ կեսի կյանքում
- Վեճերին շատ լուրջ մի վերաբերվեք
Թույլ մի տվեք, որ դրանք քայքայեն ձեր հարաբերությունները: Դուք կարող եք խենթի պես սիրահարված լինել մարդուն ու միեւնույն է երբեմն բարկանալ նրա վրա: Բոլորի մոտ էլ այդպես է՝ ոչ մի սարսափելի բան դրանում չկա: Բայց վիճաբանությունները չպետք է վտանգեն հարաբերությունները: Չբաժանվող զույգերը իրենց հարաբերությունները վիճաբանություններից վեր են դասում:
- Հարաբերությունները ենթադրում են պարտավորություններ
Պարտադիր չէ, որ ձեզ դուր գա այն ամենը, ինչ դուք միասին անում եք: Բայց նույնիսկ եթե ձեզ անհետաքրքիր է այս կամ այն բանը, բայց դուք գիտեք, որ ձեր երկրորդ կեսին դրանով երջանկացնում եք, ուրեմն արժե հանուն դրա դիմանալ որոշ անհարմարությունների:
- Անկեղծորեն ասեք այն մասին, ինչը ձեզ հետաքրքիր չէ
Բնականաբար ամեն ինչ չէ, որ կարող է պարտադիր լինել: Բնականաբար շատ կարեւոր է օրինակ ամեն տարի այցելել նրա մայրիկին՝ նրա ծննդյան օրը: Բայց ահա երբ նրա ընկերն է հրավիրում գարեջուր խմելու ու բասկետբոլ դիտելու, դուք միանգամայն կարող եք մերժել:
- Երկար ճանապարհը մանրուքներից է բաղկացած
Ձեր զուգընկերը սիրում է շոկոլադ, կամ գուցե չիպս, ծամոն: Երբ խանութում լինեք ՝ պարզապես նրա համար գնեք այն, ինչ նա սիրում է, չէ՞ որ դա բոլորովին բարդ չէ: Բայց նման փոքր անակնկալները ցույց են տալիս, որ դուք միշտ հիշում եք սիրելի մարդու մասին:
- Մի պնդեք, որ զույգերով ժամադրությունների գնաք
Սովորաբար դա այսպես է կատարվում՝ դուք ունեք ընկերներ, որոնք նույնպես սկսել են հանդիպել իրար հետ, ու դուք մտածում եք՝ միասին ժամադրության գնալը հրաշալի է: Բայց դրանք ձեր ընկերներն էին, այլ ոչ թե թե զուգընկերոջ: Ավելի լավ է նրանց հետ առանձին հանդիպեք: Ձեր երկրորդ կեսին որեւէ մեկի հետ ընկերություն մի պարտադրեք
- Բաժանվելիս համբուրեք նրան, վերադառնալիս՝ նույնպես
Միշտ շատ հաճելի է, երբ նա արթնանալիս, աշխատանքի գնալիս, որքան էլ որ ուշանա, ժամանակ է գտնում, որպեսզի քնքշորեն համբուրի ձեզ ՝ փորձելով չարթնացնել: Եվ առաջինը, ինչ նա անում է վերադառնալուց հետո, դարձյալ համբուրելն է: Դա ցույց է տալիս, որ ցանկացած իրավիճակում ձեզ համար ամենակարեւորը դուք երկուսդ եք: