«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու նուրբ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ գույնի եթերային զգեստ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրն արվել է Իբիցայում։ Հրապարակմանը կից գեղեցկուհին հետեւորդներին պատմել է տեղանքի մասին, ծանոթացրել է դրա պատմությանը։