Մեզ էլի են բաժանելու ու մեզ էլի են տանջելու ու մեզ էլի իրար դեմ են հանելու
Advertisement 1000 x 90

Մեզ էլի են բաժանելու ու մեզ էլի են տանջելու ու մեզ էլի իրար դեմ են հանելու

Մի բան պատմեմ:

1870-ականներին Կորեան Չինաստանի հաճախորդ պետություններից էր, ինչպես մենք հիմա Ռուսաստանինը: Չինացիները, չնայած որ արևմուտքի ձեռքը կրակն էին ընկել (ով ինչ պատահի սրանից պոկում տանում էր), կորեացիներին էլ իրենք էին լավ շահագործում՝ ածուխ, երկաթ և այլն էին կրում տանում:

Ճապոնիան այդ ժամանակ արդեն գիտություն էր զարգացնում, ու օր-օրի հզորանում էր: Ճապոնիան որոշում է գրավել Կորեան խելացի ձևով՝ գիտությունով. Կարճ ժամանակ անց Կորեայում զարգանում են ճապոնամետ տրամադրություններ ու չինացիների հետ հարաբերությունները վատանում են:

Մինչև 1894-ի ճապոնա-չինական պատերազմը, չինացիներն ու ճապոնացիները գզվրտոցի մեջ էին՝ հատկապես Կորեայի վրա ազդեցություն ունենալու համար: Այս պատերազմում Չինաստանը պարտվում է, և Ճապոնիան իր գերիշխանությունն է հաստատում Կորեայի վրա:

19-րդ դարի սկզբում արդեն ռուսներն են սկսում բացահայտ հետաքրքրություն ցուցաբերել Կորեայի տարածքի նկատմամբ: Ռուսների Վլադիվոստոկը (որ չինացիներից էին խլել) ձմեռները սառչում էր ու նավերը շահագործել չէր լինում: Սրանք չինացիներին համոզում են և մի այլ տարածք (նավահանգիստ՝ Արթուր անունով) են իբր վարձակալում: Իրական նպատակն էր, այդտեղ հիմնավորվել և հերթով գրավել:

Ճապոնացիները (ձիգ ժողովուրդ են), հարմար ժամանակ են ընտրում և 1904-ին հարձակվում են ռուսների վրա: Մի տարուց ավել տևած պատերազմում ռուսներին ջնջխում են: Այդուհետ, Ճապոնիան դառնում է արևելքի «ուժեղ տղեն» ու իր հետ էլ գլուխ դնելը դառնում է շատ վտանգավոր:

Բայց պատմությունը այլ բանի մասին է:

Երկրորդ Համաշխարհայինից հետո, երբ Ճապոնիան պարտություն է կրում՝ ռուսներն ու արևմուտքը (մասնավորապես ամերիկացիները) Ճապոնիայի բոլոր գաղութները մեջ-մեջ են անում: Կորեան բաժանում են երկու մասի. Իսկ գիտե՞ք ինչպես, շատ հասարակ՝ 38-րդ հորիզոնականով. Իհարկե, թքած մարդկանց վրա. Կորեան՝ մարդկանցով հանդերձ, բաժանում են երկու մասի: Ներկայի Հյուսիսային վատ տղան, որ օրական (այսօր էլ) ամերիկացիներին ատոմային հրթիռով հարվածելու սպառնալիք է հնչեցնում, անցնում է սովետներին: Եվ ներկայի լավ տղան, որ հիմա տեխնոլոգիական զարգացած երկիր է, անցնում է ամերիկացիներին:

Ուրեմն այս ժողովրդին՝ կորեացիներին, բաժանել են երկու մասի՝ հյուսիսում ստրկություն է, իսկ հարավում՝ ազատություն: Սրանք միմյանց թշնամի են դիտարկում, սակայն նույն ազգն են, նույն արմատներից:

Հիմա գանք մեզ: Ուրեմն, այս վերևինը պարզ դաս է առ այն, թե ինչ է լինում այն պետությունների հետ, որոնք հայտնվում են մեծերի շահերի բախման խաչմերուկում և չունեն սեփական պետության օրակարգը ու տրվում են այլոց՝ օտարների օրակարգերի, և դառնում են դրանց խաղալիքը՝ դրանց ռեսուրսը:

Մեզ ժամանակին գրավում են հարևանները, հետո այդ գրավողին գրավում են այլք՝ օսմանները: Հետո մենք, դասեր չքաղած, կարծում ենք, որ ռուսը կգրավի մեր հողերը ու կտա մեզ նվեր. Սենց էշ ուղեղով պլաններ ենք գծում, արդյունքում բռնում մեզ ցեղասպանում են: Լիքը փորձանքների միջով անցնելով՝ հազիվ մի պստիկ պետություն ենք սարքում:

Հետո դրսի ուժերը ցեցը գցում են մեր մեջ ու երկու մասի բաժանում՝ մի քանի կտոր թուրքերին, մնացյալը՝ ռուսին:

Այնուհետ, 70 տարվա բանտարկությունից ազատություն ենք ստանում: Հետո, հազիվ վերջին մի քանի հարյուր տարվա մեջ հնարավորություն ենք ստանում սեփական պետությունը սարքելու: Ու ի՞նչ ենք անում. Հեչ բան չէ, ավելի ճիշտ՝ 30 տարի բռնաբարում ենք պետությունը, մինչև որ ռուսն ու թուրքը էլի մեզ բաժանում են մասերի:

Բայց սա դեռ չի ավարտվել, մեզ էլի են բաժանելու ու մեզ էլի են տանջելու ու մեզ էլի իրար դեմ են հանելու (ինչպես կորեացիներին): Որովհետև մենք տգետ ենք, մենք այնքան տգետ ենք, որ չենք կարողանում հասկանալ՝ քանի սեփական պետությունդ չուժեղացնես, քանի դրան չնվիրվես ու դարձնես իրական պետություն, մնալու ես խաղալիք՝ ռեսուրս պետություն, մեկ թուրքի ձեռքը, մեկ՝ ռուսի, մեկ՝ պարսիկի, մեկ՝ ամերիկացու, ու այսպես շարունակ:

հ.գ.

էն մայմունը էսօր ասում էր՝ թուրքերը, որ սահման բացեն 30% աճելու ենք: Սրանք դեռ գլխի չեն, որ մեզ շուտով ավելի փիս ձևի են շինելու, ու նստել հորինած աճից են խոսում:

Դե արի ու մի խենթացի:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր