Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոնան կրում է նարնջագույն, ուլտրակարճ զգեստ, որը համադրել է կանաչ բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված են, վառ շպարով է։ Հրապարակումը դերասանուհին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Կրակ», «սիրուն»։