Բեն Աֆլեքը հրաժարվել է միաժամանակ ռեժիսոր և դերասան լինել Բեթմենի մասին ֆիլմում
Advertisement 1000 x 90

Բեն Աֆլեքը հրաժարվել է միաժամանակ ռեժիսոր և դերասան լինել Բեթմենի մասին ֆիլմում

Ամերիկացի ռեժիսոր և դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, թե չի նկարահանվելու Բեթմենի մասին նոր ժապավենում, բայց դրանում խաղալու է գլխավոր դերը: Այս որոշումը դերասանի կողմից ընդունվել է Warner Bros. ստուդիայի հետ համատեղ, տեղեկացնում է Variety-ին:

Աֆլեքի խոսքով՝ իրեն չի հաջողվի այս ֆիլմի վրա աշխատանքում համատեղել դերասանի և ռեժիսորի խնդիրները: Նա ընդգծել է, որ կինոնկարում կխաղա Բեթմենի դերը, ինչպես նաև հանդես կգա որպես նախագծի պրոդյուսեր:

«Այդ դերի համար անհրաժեշտ է կենտրոնացում, ջանքեր և լավագույն դերասանական խաղ, որին ես ընդունակ եմ»,-նշել է  Աֆլեքը:

Բեթմենի մասին նոր ֆիլմի անվանումը և թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չեն:

2016 թվականին էկրան բարձրացավ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ժապավենը, որում Աֆլեքն առաջին անգամ մարմնավորել է Բրյուս Ուեյնին (Բեթմենին): Քննադատները ջախջախեցին ֆիլմը, բայց դերասանը հայտարարեց, որ մտադիր է իր ֆիլմը նկարահանել գերհերոսի մասին, և որ ինքն արդեն ունի կինոնկարի սցենարը:

Բեն Աֆլեքը նաև նկարահանվել է «Անհետացածը», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Փեռլ-Հարբոր», «200 սիգարետ», «Արմագեդոն» և «Աղջիկը Ջերսիից» ժապավեններում: