«Սերը դեպի բնություն ու կենդանիներ պետք է սերմանել փոքրուց»․ Անաիս Սարդարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Սերը դեպի բնություն ու կենդանիներ պետք է սերմանել փոքրուց»․ Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է զավակների հետ։

«Սերը դեպի բնություն ու դեպի կենդանիներ պետք է սերմանել փոքրուց։ Երբեք չեմ հասկացել էն ծնողներին ովքեր իրենց երեխաների մեջ վախ են ձևավորում դեպի կենդանիներ: Դրա համար էլ հաճախ տեսնում ենք երեխաներ, որոնք քարով հարվածում են շանը, կամ էլ կատուներին են ոտքով հարվածում։ Բնությունը մեկ տուն է, որտեղ բոլորը միմյանց կարիքն ունեն՝ հսկայական Արևից մինչև ամենափոքր միջատը: Բնությանը պետք են նապաստակներ և գայլեր, թունավոր սունկ և ուտելի, գեղեցիկ թիթեռներև մոծակների կծում: Անտառներ, գետեր, լճեր – սա մեր տունն է ,իսկ կենդանիներն ու բույսերը մեր հարեւաններն են Երկիր մոլորակի վրա։ Այն ամենին, ինչ շարժվում և աճում է, պետք է խնամքով վերաբերվել», – գրել է Անաիսը: