Մեծ Բրիտանիայում սկսվել են Բրիջիթ Ջոնսի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում սկսվել են Բրիջիթ Ջոնսի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումները

53-ամյա դերասանուհի Ռենե Զելվեգերը վերադառնում է էկրաններ Բրիջիթ Ջոնսի դերում։ Մեծ Բրիտանիայում սկսվել են կուլտային մելոդրամայի չորրորդ մասի նկարահանումները։

Ֆիլմի շարունակության սցենարը վստահվել է «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» գրքի հեղինակ գրող Հելեն Ֆիլդինգին։ Այս մասին հայտնում է The Sun-ի բրիտանական հրատարակությունը։

Նոր մասում մելոդրամայի գլխավոր հերոսուհին պետք է իրեն փորձի մոր դերում ու պարզի, թե ով է իր որդու կենսաբանական հայրը։

«Վերջին ֆիլմի թողարկումից վեց տարի է անցել, և երկրպագուները հուսահատորեն երազում են դրա շարունակության մասին»,- մեջբերում են լրագրողները ինսայդերի խոսքերը։

Հիշեցնենք, որ «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» մելոդրամատիկ կատակերգությունը թողարկվել է 2001 թվականին և հանդիսատեսի մեծ հաջողություն է ունեցել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը