Ալան Ռիքմանի օրագրերը կհրապարակվեն հոկտեմբերին, գրում է Deadline-ը։ Դերասանը նշումներ է արել՝ դրանց հետագա հրապարակման մտադրությամբ։ Օրագրերը պարունակում են իրադարձությունների նկարագրություններ 1990-ականներից մինչև աստղի մահը։ 27 հատորներից բաղկացած ժողովածուն խմբագրվել է։ Այն դուրս կգա մեկ գրքում։
Դերասանը պահանջված էր թատրոնում և նկարահանվում էր ֆիլմերում։ Հարի Փոթերի մասին պատմող գրքերի և ֆիլմերի երկրպագուները նրան ճանաչում են որպես պրոֆեսոր Սևերուս Սնեյփ՝ ֆրանշիզայի ամենաողբերգական և բարդ կերպարներից մեկը:
Ալան Ռիքմանը մահացել է 2016 թվականի հունվարի 14-ին, Լոնդոնում, 69 տարեկան հասակում։ Դերասանը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ուներ։
Ռիքմանի օրագրի անգլերեն տարբերակը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 18-ին:
Լուսանկարը՝ © Warner Bros. Pictures, 2007
Պատրաստեց Անի Գաբուզյանը