Ծառայությունը կթարմացվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Instagram-ը հայտարարել է ծառայության մի քանի կարևոր փոփոխությունների մասին։ Նախ՝ 15 րոպեից պակաս տևողությամբ նոր տեսանյութերը կտեղադրվեն՝ որպես Reels: Նախկինում տեղադրված տեսանյութերը կմնան սովորական գրառումների տեսքով:
Եթե ունեք հանրային հաշիվ, ձեր նոր տեսանյութերը՝ այժմ Reels, կարող են առաջարկվել այլ օգտատերերի, ինչը կավելացնի նրանց դիտումները: Նախկինում սա աշխատում էր միայն 90 վայրկյանից պակաս ձայնագրությունների համար:
Ձեր պրոֆիլի «Տեսանյութեր» և Reels ներդիրները կմիավորվեն այնպես, որ բոլոր տեսանյութերը լինեն մեկ տեղում:
Երկրորդ փոփոխությունը «ռեմիքսների» հնարավորությունների ընդլայնումն է՝ այժմ օգտատերերը կարող են օգտվել հանրությանը հասանելի լուսանկարներից։ Ավելացվեցին նաև նոր դասավորություններ և ձեր Reels տեղադրելու հնարավորությունը բնօրինակ տեսանյութից անմիջապես հետո: Նոր կաղապարները հասանելի են նաև Reels-ի համար:
Բոլոր փոփոխությունները ներկայացվելու են աստիճանաբար և շուտով հասանելի կլինեն բոլոր օգտատերերին:
Սիրարփի Աղաբաբյան