Disney ընկերությունը թողարկել է «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլի նոր թրեյլերը, որում գլխավոր դերակատարը Էմմա Ուոթսոնն Է: Տեսահոլովակը հրապարակված է Disney Movie Trailers-ի YouTube-ալիքում:
Ռեժիսոր Բիլ Քոնդոնի կինոնկարում նաև նկարահանվում են Յուեն Մաքգրեգորը, Էմմա Թոմփսոնը, Լյուք Էվանսը և Դեն Սթիվենսը: Ֆիլմը էկրան կբարձրանա 2017 թվականի մարտի 17-ին:
Ժապավենի առաջին թրեյլերը գերազանցել է դիտումների թվաքանակի ռեկորդը, որը սեպտեմբերին սահմանել էր «50 երանգով ավելի մուգ» ֆիլմի պրոմոհոլովակը: Առաջին 24 ժամվա ընթացքում տեսանյութը հավաքել է 127,6 մլն դիտում:
Վերջին անգամ Disney-ը «Գեղեցկուհին և հրեշը» եվրոպական հեքիաթը էկրանավորել է 1991 թվականին. այն ժամանակ էկրաններ բարձրացավ համանուն մուլտֆիլմը, որն ստացավ «Օսկար»-ի անվանակարգ: