Բնակարանը մաքրելու ցանկության բացակայությունը կարող է ազդարարել որոշակի հիվանդությունների առկայության, ինչպես նաև մաքրությունը պահպանելու մոլուցքային ցանկության մասին, ասել է հոգեթերապևտ Ալեքսեյ Վիլկովը։ Այս մասին հայտնում է «Вечерняя Москва»-ն։
«Երբ մարդ ընկճված է կամ անտարբեր է, մոտիվացիայի բացակայության պատճառով՝ նա կարող է դադարեցնել բնակարանի մաքրումը: Անհանգստության, նևրոզների մեջ գտնվող մարդը, ընդհակառակը, հաճախ հակված է գերմաքրություն պահպանելու»,֊ ասել է նա։
Վիլկովը բացատրել է, որ այս վիճակում մարդը կարող է անընդհատ մտածել մաքրության մասին՝ փորձելով փչել բառացիորեն նկատած փոշու յուրաքանչյուր կետը։ Սակայն, մասնագետի հավաստմամբ, չի կարելի ենթադրել, որ նման պահվածքը միշտ հիվանդության դրսևորում է, քանի որ երբեմն մաքրության հանդեպ մոլուցքը թելադրում է մարդու բնավորությունը։