Ելենա Մալիշևան պատմել է իր հայ հարսի ու ընտանեկան ավանդույթների մասին
Advertisement 1000 x 90

Ելենա Մալիշևան պատմել է իր հայ հարսի ու ընտանեկան ավանդույթների մասին

Հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան խոսել է իր հարսի՝ Կարինայի հայկական արմատների մասին։

«РУСАРМИНФО»-ի թղթակցի հետ զրույցում հայտնի հեռուստահաղորդավարուհին նշել է, որ Կարինայի հայրը հայ է: Նա ծնվել ու մեծացել է Հայաստանում, բայց եկել է Մոսկվա՝ համալսարան ընդունվելու։ Այնտեղ էլ նա հանդիպել է իր ապագա կնոջը:

«Կարինան արտաքուստ 100 տոկոսով հայ է, բայց ներքուստ, ինձ թվում է, նա համատեղել է երկու մշակույթները։ Խոսելով այն մասին, թե ինչպիսի կին դարձավ Կարինան, մեր ընտանիքի ինչպիսի անդամ, կարելի է ասել, որ մեր բախտն աներևակայելի բերել է։ Նա վառ, կենսուրախ մարդ է»,- ընդգծել է հեռուստահաղորդավարուհին։

Մալիշեւան նաեւ նշել է, որ Կարինան երեք երեխաների մայր է։ Բայց երեխաների ծնունդն աղջկան չի խանգարել սովորել ու աշխատել։ Հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ Կարինայի կյանքը հանգիստ չի անցել: Երբ աղջիկը 11 տարեկան էր, մորը սարսափելի ախտորոշում են տվել՝ կրծքագեղձի քաղցկեղ, որի դեմ նա անհաջող պայքարել է 15 տարի։

Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ Կարինան իր երկրորդ որդուն Արթուր է անվանել՝ ի պատիվ հայ պապիկի։ Այժմ Մալիշեւայի հայ հարսը լիովին զբաղվում է երեխաներով ու տան հարցերով։

Ընտանիքում պահպանվում է հայկական հիմնական ավանդույթը՝ մեծ սեր երեխաների հանդեպ, հարգանք ամուսնու և մեծերի նկատմամբ։ Ինչ վերաբերում է հայկական խոհանոցին, ապա ամենասիրվածը փախլավան է։