
Երիկամները կարող են նորմալ չաշխատել շրջակա միջավայրի ազդեցության, հիպոթերմային և ժառանգական գործոնների պատճառով, ոչ պակաս կարևոր է, թե մարդն ինչպիսի ջուր է խմում, ասել է բժիշկ Վիկտոր Լիշինը Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։
Երիկամների աշխատանքը կարող է խաթարվել թերսնման, էնդոկրին համակարգի խանգարումների և ժառանգականության պատճառով, երիկամների առողջությունը պահպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս խմել բավականաչափ հեղուկներ, բայց ոչ բոլոր ջրերը օգուտ կբերեն:
«Բարձր երկաթի պարունակությամբ ջուրը վնասակար է երիկամների աշխատանքի վրա, ավելի լավ է հրաժարվել դրանից։ Եթե կանոնավոր կերպով խմեք նման ջուր, ապա նյութի մասնիկները կկուտակվեն երիկամներում, ավելին, երկաթի ավելցուկը լրացուցիչ բեռ է առաջացնում օրգանի վրա և կարող է հրահրել անդառնալի պաթոլոգիական պրոցեսների զարգացում»,- զգուշացրել է բժիշկը։
Թերապևտը նաև նշել է, որ ամռանը երիկամները պետք է պաշտպանված լինեն հիպոթերմայից, եթե մարդու օրգանիզմը պատրաստ չէ ջերմաստիճանի փոփոխություններին, ապա արժե հրաժարվել բաց սառը ջրերում լողալուց։