Շաքարի բարձր պարունակությամբ մթերքները, որոնք առաջին հերթին ներառում են գազավորված քաղցր ըմպելիքները և պաղպաղակը, պետք է ամռանը բացառվեն սննդակարգից, դրանք վնասակար ազդեցություն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա, Gazeta.ru-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը:
Դիետոլոգը գազավորված քաղցր ըմպելիքը համարում է ամենավնասակար մթերքը, այն ուղղակի հակացուցված է խմել ամառվա շոգին, հեղուկ տեսքով շաքարը շատ ավելի արագ է ներծծվում արյան մեջ և լուրջ հարված է հասցնում բոլոր օրգաններին ու համակարգերին։
«Շաքարը հրահրում է բորբոքային պրոցեսների զարգացում։ Դրա կանոնավոր օգտագործումը սպառնում է սրտի հետ կապված խնդիրներով և քաղցկեղով»,- զգուշացրել է բժիշկը։
Երկրորդ ամենավնասակար մթերքը պաղպաղակն է, հատկապես էժան` արմավենու յուղով և էժան ճարպերով հարուստ պաղպաղակը:
«Պաղպաղակի մեջ նաև շատ շաքար կա, բացի այդ, եթե չարաշահում եք սառը պաղպաղակը, ապա կոկորդի ցավ կամ լարինգիտ ստանալու վտանգը մեծ է։ Ավելի լավ է պաղպաղակն ուտել տաք, ոչ քաղցր ըմպելիքի հետ»,- նշել է սննդաբանը:
Բժիշկը նաև հորդորել է հրաժարվել տապակած կարմիր մսից, հղում անելով բազմաթիվ հետազոտությունների տվյալներին` սննդաբանն ասել է, որ դրա օգտագործումը հղի է աղիների քաղցկեղով և արագացված ծերացման գործընթացներով։