Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ու իրենց որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Ըստ սոցիալական ցանցում առկա նշման՝ լուսանկարն արվել է Թեհրանում։ Մեկնաբանությունների հատվածում Սոֆյան մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «իմ սերերը», «Թեհրան»։