Որքա՞ն հաճախ կարելի է պիցցա ուտել
Advertisement 1000 x 90

Որքա՞ն հաճախ կարելի է պիցցա ուտել

Պիցցան բավական կալորիական է, եւ նրանք, ովքեր սիրում են պիցցա ուտել, պետք է հիշեն երկու կանոնի մասին, նշել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Ելենա Սոլոմատինան Sputnik ռադիոյի հարցազրույցում։

Նախ, ինչպես նշել է մասնագետը, պետք է հետեւել մեկ օրում սպառվող կալորիաների քանակությանը։

«Եթե դուք ավելի շատ էներգիա եք ծախսում, քան ստանում եք ուտելիքից, ապա կարող եք թեկուզ ամեն օր ճաշին պիցցա ուտել»,- ասել է Սոլոմատինան։

Երկրորդ՝ պետք է ընտրել այնպիսի պիցցա, որն ավելի շատ օգտակար բաղադրիչներ ունի, ասել է սննդաբանը։

Մասնագետի խոսքով՝  ավելի լավ է վերցնել այնպիսի պիցցա, որտեղ ավելի շատ է լոլիկը կամ լոլիկի մածուկը։ Դրանում ավելի շատ լիկոպին կլինի, որը հզոր հակաօքսիդանտ է։ Դրա օգտագործումը նպաստավոր ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա եւ հակաքաղցկեղային ազդեցություն է թողնում։

Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տվել գնել բարակ խմորով պիցցա եւ մինչեւ վերջ չուտել չոր մասը, որպեսզի նվազեցվի կալորիաների քանակությունը, տեղեկացրել է Москва 24-ը։

med.news.am