Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.
«Նախորդ գրառմանս տակ որոշ աննորմալ ագրեսիվ արձագանքներ ստիպեցին, որ թեմային անդրադառնամ ավելի խորը, ինչի մտադրություն բացարձակապես չունեի… Ինչպես ասում են. «Не буди лихо, пока оно тихо».
Որն է թեման. եկեղեցական մանկական մի երգչախումբ կատարել է «Queen» ռոք խմբի մի քանի երգերից պոպուրի։
Երեխեքը մռութ են։
Կատարումը լավն է։
Երգերը օբյեկտիվորեն վատը չեն (Queen-ի երկրպագու չեմ, բայց դա որևէ բան չի փոխում գրածումս)։
Ինձ կհարցնեք. բա եթե կատարումը լավն է, երգերն էլ վատը չեն, խնդիրն ի՞նչ է։
Խնդիրը, գրողը տանի, կոնտեքստն է։ Նախ՝ կոնկրետ Bohemian Rhapsody երգը մանկական երգ չէ։
Երգում կա հատված, որտեղ երգի հերոսը մորը պատմում է, թե ինչպես մարդ խփեց գլխից։ Հետո էլ ասում է. «Մամա ջան, ավելի լավ է չծնվեի»։
Անծանոթ մի երիտասարդ գրել է. «Դու խաբում ես, երեխեքը կոնկրետ այդ հատվածը չեն երգել»։
Սա ապուշագույն կռուտիտ է. նույն տրամաբանությամբ երեխեքը կարող են երգել, օրինակ՝ բլատնոյ երգերի պուպուշ հատվածներից պոպուրիներ (մամային նվիրված շատ հուզիչ տողեր կան, ասենք) կամ նարկոկորիդաներ (մեքսիկական ժողովրդական երգեր են նարկոկարտելների մասին, շատ թեթև ու հաճելի երաժշտության տակ երգում են թմրադեղերի առևտրից, սպանություններից, փոխհրաձգություններից, նաև սիրուց ու հավատարմությունից)։
Կարող են նաև մաֆիայի օրորոցայիններ երգեցնել (այո, Իտալիայի հանցավոր խմբավորումները հարուստ մշակութային ժառանգություն են կերտել, եթե չգիտեիք)։
Ֆորմալ առումով ոչ մի տարբերություն։
Լավ, վերցնենք հենց այն հատվածը, որը երեխեքն են կատարում (հղումն ու կոնկրետ վայրկյանը մեկնաբանություններում կդնեմ). տեքստում կա «Bismillah!» արտահայտությունը, որն արաբերենում նշանակում է. «Հանուն Ալլահի»… Լավ, ինչո՞ւ։ Իմաստը՞ երեխեքին սա երգեցնելը։
Հիմա, որպեսզի մյուս ծայրահեղության մեջ էլ չընկնենք, թե «Սատանայական դավադրություն է, երեխեքին հատուկ փիս-փիս բաներ են սովորացրել», ասեմ. ես վստահ եմ, որ բառադիության ու չիմանալու հարց է։ Գրեթե վստահ եմ, որ երեխեքին սովորեցնողը հավատացել է, որ հավես բան է անում։ Ուղղակի այսքան չի խորացել։ Էս բուռն ագրեսիվ հակառեակցիան էլ է դրանից. «Ոնց, մենք սենց լավ բան ենք անում, դուք եկել, պոզ ու պոչ եք կպցնում»։
Համոզված եմ նաև, որ դեր է խաղացել արևմտյան ամեն ինչի հանդեպ հրճվանքն էլ… Արևմտամոլությունն, ըստ էության, կրոն է։ Որը պահանջում է, որ իրեն ընդունեն անքննելիորեն, անվերապահորեն։
Ավելի քան վստահ եմ, որ եթե նույն երեխեքին հիմա սովորացրած լինեին, օրինակ՝ արաբերեն կամ պարսկերեն մի բարի ոչ կրոնական երգ, նույն «առաջադեմ զարգացահայությունը» իրեն հիմա պատեպատ էր տալիս, թե բա. «Վաաայ, էս ինչ են անում մեր երեխեքի հետ»։
Էլ չասեմ, թե ինչ կսկսվեր, եթե երգը ռուսերեն լիներ
Իսկ այ անգլերենն արդեն քարտ բլանշ է. ինչ ուզում ես ասա, միայն թե անգլերեն ասա…
Ախր զարգացած լինելը չի նշանակում ամեն ինչ կապկել, ոչ էլ նշանակում է ինչ տալիս են, անվերապահորեն վերցնել։
Զարգացած լինելը ենթադրում է առաջին հերթին մշակութային կոնտեքստները հասկանալը և քննական մտածողություն ունենալը»։