«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային կերպարում։
«Ֆորմենտերա կղզին, կարծես, նկարած լիներ։Սարսափելի գեղեցիկ էր հատկապես կապույտ քարանձավը, ի դեպ, երբ կգնաք այստեղ անցեք մի փորձություն՝ քարանձավի մի հատվածում կա մի տեղ, որը հատելու համար մոտ 3 մետր ջրի տակով պետք է սուզվեք և անցնեք ու հայտնվեք քարանձավի մեկ այլ հրաշալի հատվածում, սա իհարկե անվախների համար է նաև այն մարդկանց, ովքեր չունեն կլաուստրաֆոբիա, բայց փորձեք հաղթահարել և անցնել», – հրապարակումը մակագրել է Իրինան։