Սիրուշոն հրապարակել է լողազգեստով լուսանկար՝ պատմելով կազմվածքի վերականգնման մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրուշոն հրապարակել է լողազգեստով լուսանկար՝ պատմելով կազմվածքի վերականգնման մասին

Երգչուհի Սիրուշոն ով այս փուլում արտերկրում է վերջին օրերի ընթացքում ակտիվ է իր միկրոբլոգում՝ պատմելով այս շրջանի իր առօրյայի և մտքերի մասին։

Նա լուսանկար էր հրապարակել նորածին դստեր՝ Զաբելի հետ, իսկ երգչուհու վերականգնված կազմվածքը ինչին ի պատասխան հրապարակել է լողազգեստով լուսանկար, որին կից գրել է․

«Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետևել, որ չվնասի կերակրելուն, բայց պետք է արագ վերականգնվել որովհետև առաջիկայում ելույթներ կան։ Բեմի մարդկանց ու սպորտսմեն կանանց ամենամեծ խնդիրներից։ Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների ու հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում:Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու»: