31-ամյա բուժքույր Վիկի Բրաունը պատմել է, որ իր ընկերը` Լուկաս Մարտինսը, իրեն այնքան գրավիչ է համարում, որ կարող է օրական մինչև 100 էրեկցիա ունենալ։ Այդ մասին գրում է Mirror-ը։
Նշում է, որ նրանք հանդիպել են իրար սուպերմարկետում 2020 թվականին ինքնամեկուսացման ժամանակ և անմիջապես ընդհանուր լեզու գտել: Նրանք հանդիպում են արդեն երկու տարի, սակայն նրանց հարաբերությունները բարդանում են Լուկասի աճող լիբիդոյի պատճառով:
«Նա միշտ էրեկցիա է ունենում՝ խանութներում, ռեստորաններում, մարզասրահում: Դրանից հանգիստ չկա, և ես պարզապես մտածում եմ, թե արդյոք մյուս զույգերն էլ են ունենում նույն խնդիրները: Անկողնում ամեն ինչ նույնն է, նա կարող է էրեկցիայով պառկել քնելու և դրանով արթնանալ։ Եթե անգամ գիշերային հերթափոխով աշխատի, իրավիճակը չի փոխվում»,- ասել է Վիկի Բրաունը։
Նրա խոսքով՝ ընկերը ցանկանում է մշտապես մտերմություն ունենալ իր հետ։
Լուկաս Մարտինսն իրերի այս ընթացքը բնական է համարում, քանի որ իր կողքին «հրաշալի կին է՝ աստվածուհի»։ «Բավական է, որ նա նայի ինձ և խոսի ինձ հետ, և ես ես ցանկանում եմ նրան», – ասել է նա:
Վիկի Բրաունի ընկերն ասել է, որ երբեք նման փափագ չի ունեցել կանանց հանդեպ։ Նա իր խնդրով դիմել է բժիշկներին, սակայն նրանք ասել են, որ բժշկական տեսանկյունից չեն կարող օգնել։