«Հիշել՝ նշանակում է ապրել, գործել, փոխել…»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հիշել՝ նշանակում է ապրել, գործել, փոխել…»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել, որին կից հետեւորդների հետ կիսվել է իր մտքերով։

«Գոնե էդ լույս Տղերքի անունները հիշենք, որ հանուն մեզ Չապրեցին….

գոնե մեր երկրների անունները հիշենք, որ ունեինք…

մեր քաղաքների անունները, որ դեռ կան

մեր Երկրի անունը, որ…

մեր Եկեղեցիները…

մեր անունը

մեզ…

հային

գոնե հիշենք…

կես օրվա հիշողություն(

Ներիր Տեր…որ ոչինչ էլ չհիշեցինք…

Տեր Ողորմեա…(

Հ.Գ. Իսկ ո՞վ է հիշում, որ Նախիջևանը հայկական էր…

ոչ գերեզման կա, ոչ խաչքար, ոչ եկեղեցի…

չկա հայ ու հայի հետք…

չկա հետք անգամ հայի հիշողության մեջ…

….իսկ ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը…

էլ ոչ ոք:

Հիշել՝ նշանակում է ապրել:

Գործել:

Փոխել:

Գոնե հիշենք….», – «Ինստագրամ» սոցիալական ցանցում գրել է Նազենին։