Ո՞ր մթերքներն են օգտակար աշխատավայրում ուտելու համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են օգտակար աշխատավայրում ուտելու համար

Աշխատավայրում ուտելու համար ամենաօգտակար մթերքներն են կաթնաշոռը, պանիրը, ընկույզները, բանջարեղենն ու մրգերը։ Այսպիսի կարծիք է հայտնել գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան Ura.ru-ի հետ զրույցում։

«Նրանք, ովքեր աշխատավայրում սառնարան ունեն, կարող են մի շարք օգտակար մթերքներ պահել այնտեղ։ Օրինակ՝ հինգ տոկոսանոց կաթնաշոռ։ Կանանց համար նորմը 50-70 գրամ է, այսինքն՝ հարմար են ոչ մեծ տուփերով կաթնաշոռները։ Տղամարդիկ կարող են 100-130 գրամ ուտել։ Մի կտոր պանիր։ Կանանց համար ցանկալի է 20-30, տղամարդկանց համար՝ 50 գրամ։ Սա միայն աշխատավայրում օգտագործելու համար պիտանի ուտելիքի մի մասն է, որը պահվում է սառնարանում»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ այնպիսի մթերքների պահման համար, ինչպիսին է ընկույզը, պետք է որոշակի ջերմային ռեժիմ պահպանել։ Մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել ցանկացած ընկույզ, բացի գետնընկույզից, քանի որ դրա պատճառով կարող են ստամոքսի ցավեր առաջանալ։ Բայց նա խորհուրդ է տվել մեծ քանակությամբ ընկույզ չուտել։

Դիանովան նաեւ խորհուրդ է տվել օգտագործել բջջանյութով հարուստ մթերքներ, օրինակ՝ աշխատավայր տանել թարմ մրգեր եւ բանջարեղեններ։ Լավագույն ըմպելիք է թեյը, բայց խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ թեյ խմել։

med.news.am