Հաղորդավարուհի Յանա Դանիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է․ նա կրում է պուտավոր պրինտով տոպ, որը համադրել է կիսաշրջազգեստի հետ։ Յանայի մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Իմ սեր», – հրապարակումը գրել է նա։