«Թանկ» տեսք ունենալը պայմանավորված չէ միայն հագուստով և արտաքին տեսքով, այն կախված է ներքին վիճակից: Գեղեցիկ կանացի կերպարն անհնար է պատկերացնել առանց սեփական արժանապատվության զգացման: Cluber-ի ներկայացնում է «թանկ» տեսք ունեցող կանանց 7 հատկանիշները:
Լեդին չի հայհոյում, չի բարձրացնում ձայնը, չի բամբասում, կոպիտ չէ, չի արժեզրկում այլ մարդկանց:
Նա շարժվում է գեղեցիկ ու սահուն, տիրապետում է իր մարմնին:
Լեդին հանգիստ, գրագետ խոսք ունի:
Լեդին պատրաստ է նախաձեռնությունը փոխանցել զուգընկերոջը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Նա հարգում է տղամարդկանց:
Լեդիի զգեստապահարանը, նույնիսկ, եթե այն թանկ չէ, միշտ ճաշակով է և ոճային:
Ալեքսանդր Վասիլիևը մի անգամ ասել է. «Պետք չէ վազել նորաձևության ետևից: Կատարելապես մաքուր մազեր, լավ սանրվածք, խնամված եղունգներ, մաշկ, հասարակ պեդիկյուր, լավ ատամներ և վերջ: Դա բավարար է»:
Լեդին հետևում է իր կազմվածքին և զբաղվում է սպորտով: