8 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից
Advertisement 1000 x 90

8 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից

  1. Ջենիֆեր Լոպես, «Անհավատարիմը»

Ջեյ Լոն շատ ֆիլմերում է խաղացել, բայց նա, այնուամենայնիվ, հրաժարվել է մի դերից, որը կարող էր փոխել նրա դերասանական կարիերան: Դա Կոնիի դերն էր  «Անհավատարիմը» ֆիլմում: Չնայած հիմա Ջենիֆերը փոշմանել է իր այդ քայլի համար, խոստովանում է, որ այդ դերը կարծես հատուկ գրված լինի Դայան Լեյնի համար:

  1. Բրեդ Փիթ, «Մատրիցա»

«Մատրիցայում» դժվար է պատկերացնել մեկ ուրիշին՝ Կիանու Ռիվզի փոխարեն: Սակայն Նեոյի դերը սկզբում առաջարկվել է Բրեդ Փիթին: Փիթն ասել է, որ հենց սկզբից հասկացել է, որ այդ դերն իր համար չէ:

  1. Դենզել Վաշինգթոն, «Մայքլ Քլեյթոն»

Honoree Denzel Washington speaks onstage during the 47th AFI Life Achievement Award honoring Denzel Washington at Dolby Theatre on June 6, 2019 in Hollywood, California.

Դերասանին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են, թե արդյոք կա՞ մի դեր, որից նա հրաժարվել է և հիմա ափսոսում է դրա համար: Վաշինգթոնը պատասխանել է, որ «Մայքլ Քլեյթոնը» եղել է լավագույն սցենարներից մեկը, որն ինքը կարդացել է: Սակայն ռեժիսորի  անփորձ լինելը ստիպել է նրան կասկածել և հրաժարվել դերից:

  1. Մայքլ Քիթոն, «Արջամկան օրը»

Մայքլ Քիթոնը հենց իր առաջին դերից հետո ձեռք բերեց մեծ դերասանի համբավ: Սակայն նա հրաժարվել է մի քանի հայտնի դերերից: Դրանցից մեկն «Արջամկան օրը» ֆիլմն է, որն այսօր համարվում է կուլտային: Դերասանն ափսոսում է հրաժարվելու համար, սակայն խոստովանում է, որ ինքը չէր կարող ավելի լավ խաղալ, քան Բիլ Մյուրեյը:

  1. Էդի Մերֆի, «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին»

«Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմը հիթ էր 1980-ականներին: Պարզվում է, որ գլխավոր դերերից մեկն առաջարկել են Էդի Մերֆիին: Նա բացատրել է, որ ինքը նույնիսկ չի էլ քննարկել իր մասնակցությունը ֆիլմում, քանի որ վստահ է եղել, որ մարդկանց և անիմացիոն դերասանների միքսը լավ միտք չէ: Դերասանն ավելացրել է նաև, որ ամեն անգամ այդ ֆիլմը դիտելիս ինքն իրեն ապուշ է զգում, որ հրաժարվել է նկարահանվել:

  1. Շոն Քոների, «Մատրիցա-վերալիցքավորում»

Հանրահայտ Ջեյմս Բոնդը կարող էր հայտնվել «Մատրիցա-վերալիցքավորում» ֆիլմում, բայց հրաժարվել է մեկ պատճառով. նա չի հասկացել սցենարը:

  1. Հոլլի Բերրի, «Արագություն»

Հոլլի Բերրին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ «Արագությունում» իրեն ավելի շուտ են դեր առաջարկել, քան Սանդրա Բուլոքին: Այդ ժամանակ սցենարը նրան համոզիչ չի թվացել, և նա հրաժարվել է:

  1. Մեթ Դեյմոն, «Ավատար»

Մեթը խոստովանել է, որ հրաժարվելով նկարահանվել «Ավատարում», ինքը մի կլորիկ գումարից զրկվել է: Դերասանն ինքն իրեն այդ հրաժարման պատճառով համարում է աշխարհի ամենաանուղեղ բիզնեսմենը: Հրաժարման պատճառը եղել է այն, որ մինչ այդ Մեթն արդեն համաձայնել է նկարահանվել մեկ այլ ֆիլմում և որոշել է պահպանել էթիկան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը