Ինչպես է կազմվածքը կախված ծննդյան օրվանից
Advertisement 1000 x 90

Ինչպես է կազմվածքը կախված ծննդյան օրվանից

Sollys.ru-ն գրում է, որ մարդու ծննդյան օրվանից մեծապես կախված են նրա բնավորությանը բնորոշ առանձնահատկությունները։ Պարզվում է՝ այն կապված է նաև կազմվածքի հետ։ Ծննդյան տարեթվի, ամսվա և օրվա թվանշանները գումարեք այնքան, մինչև միանիշ թիվ ստանաք։

Օրինակ՝ եթե ծնվել եք 12.05.1990թ., հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ 1 + 2 + 0 + 5 + 1 + 9 + 9 + 0 = 27 = 2 + 7 = 9.

#1։ Հիմնականում շարժուն են և հազվադեպ են ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունենում։ Շարժումը միայն օգնում է նրանց, դրանից կազմվածքն ավելի գեղեցիկ ու ձիգ է դառնում։

#2։ Հակված են ճարպակալման և հաճախ են դիետաների հետևում։ Բայց ոչ բոլորը գիտեն, որ կտրականապես արգելվում է օրգանիզմը սովի մատնել։ Դրա փոխարեն՝ հարկավոր է նախապատվություն տալ բուսական մթերքին և ավելի շատ շարժվել։

#3։ Հակված են ավելորդ ապրումների։ Բոլորը գիտեն, որ որքան «ծանր է» հոգին, այնքան ծանր է մարմինը։ Աշխատեք ազատվել ավելորդ ապրումների ծանրությունից։ Դա միայն կօգնի ձեզ։

#4։ Այս մարդիկ պետք է սիրելի գործով զբաղվեն։ Աշխատանքային գործընթացից հաճույքի բացակայությունը կարող է սովի ուժեղ զգացում առաջացնել։ Որպես հետևանք՝ օրգանիզմը սկսում է ավելորդ ճարպ կուտակել։

#5։ Այս մարդկանց կազմվածքն ուղղակիորեն կախված է կյանքի նկատմամբ վերաբերմունքից։ Լավատեսորեն տրամադրված մարդիկ գեղեցիկ կազմվածք կունենան։ Ապրեք լիակատար կյանքով, և մարմինն ավելորդ քաշ չի կուտակի։

#6։ Հիմնականում համաչափ կազմվածք ունեն։ Գեղեցիկ մնալու համար բավական է ռացիոնալ սնունդը։

#7։ Այս մարդկանց համար կարևոր է լավ հարաբերություններ պահպանել երկրորդ կեսի հետ։ Այսպիսի ապրումնրի հետևանքով նրանք կարող են ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունենալ։

#8։ Կարևոր է սովորել ներել։ Չափազանց նեղացկոտությունը կարող է ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնալ։

#9։ Մարդկանց այս տեսակը չափազանց հակված է ավելորդ քաշի, իսկ դրանից ազատվելը բավական բարդ է լինում։ Կարևոր է օրգանիզմին թույլ չտալ ճարպ կուտակել. ամենառացիոնալ տարբերակը սննդակարգին հետևելն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը