Ինչի մասին է անհանգստանում Կենդանակերպի յուրաքանչյուր նշան
Advertisement 1000 x 90

Ինչի մասին է անհանգստանում Կենդանակերպի յուրաքանչյուր նշան

Դուք չեք դադարում մտածել այդ մասին, բայց արժե ամեն ինչ թողնել անցյալում…

Խոյ- Ձեր հաջողությունների մասին: Դուք հազվադեպ եք հանգստանում՝ տարված լինելով ձեր ցանկությունների իրագործմամբ:

Ցուլ- Ձեր հարստությունը: Դուք գիտեք, որ փողն ամենակարևորը չէ, բայց ցանկանում եք ունենալ հնարավորություն գնելու այն ամենը, ինչ երբևէ ցանկացել եք:

Երկվորյակներ- Ձեր նախկին զուգընկերները: Թողեք նրանց անցյալում:

Խեցգետին- Սեր: Դուք երազում եք լուրջ հարաբերությունների մասին:

Առյուծ- Ձեր հեղինակությունը: Ձեզ համար շատ կարևոր է ուրիշների կարծիքը, չնայած հասկանում եք, որ այն որևէ դեր չի խաղում:

Կույս- Ձեր սխալները: Դուք չեք կարող դադարել մտածել դրանց մասին:

Կշեռք- Ձեր տեսքը: Դուք չեք գնա հանդիպման առանց դիմահարդարման և գեղեցիկ հանդերձանքի:

Կարիճ- Ձեր ափսոսանքները: Դուք միշտ ինքներդ Ձեզ հարցնում եք, թե ինչ կարող էր պատահել, եթե այլ որոշում կայացնեիք:

Աղեղնավոր- Ձեր սեռական կյանքը: Դուք ատում եք կյանքն առանց սեքսի:

Այծեղջյուր- Ձեր գործը: Դուք ցանկանում եք, որ Ձեզնով հիանան և հարգեն:

Ջրհոս- Ձեր ձեռքբերումները: Դուք տարված եք որոշակի տարիքում որոշակի հաջողությունների հասնելու մտքով:

Ձուկ- Ձեր սոցիալական կյանքը: Ուզում եք մշտապես ուշադրության կենտրոնում լինել:

Cluber-ից պատրաստեց Անի Գաբուզյանը