Միգուցե դու դեռ նրան չգիտես: Միգուցե նա ինչ-որ տեղ անկունում թաքնված է ու քեզ է սպասում: Միգուցե դեռ պարզապես ժամանակը չի եկել: Իսկ հնարավոր է, որ դու արդեն հանդիպել ես նրան: Միգուցե քո կյանքում այնպիսի պահ է եղել, երբ ճակատագիրը հեգնել է քեզ ու թույլ տվել, որ դուք հանդիպեք թեկուզ մի վայրկյանով: Քո սերը մի վատնիր այնպիսի տղամարդկանց վրա, ովքեր ոչ մի արժանիք չունեն, մի տուր սիրտդ նրանց: Ավելի լավ է միայնակ լինես, քանի որ նա կգա դեպի քեզ, ու դուք կհանդիպեք: Պարզապես պետք է համբերատար լինել:
Պահպանիր քո սերն այն մարդու համար, ով…
Լրացնում է քեզ
Նա իսկապես քո երկրորդ կեսն է, որքան էլ որ առօրեական ու կենցաղային դա հնչի: Նա այն մարդն է, ով քեզ չէր բավականացնում ողջ կյանքում: Նա այն մարդն է, ով քեզ օգնում է ավելի լավը դառնալ:
Ում հետ քեզ համար անվտանգ է
Նրա ձեռքերում դու քեզ անվտանգ կզգաս: Դու կիմանաս, որ ամեն բան լավ է, որ ոչ ոք քեզ ոչ մի վատ բան չի անի: Դու կմոռանաս ամեն ինչի մասին, ինչ քեզ անհանգստացնում էր, քանի որ նա քեզ անսահման սեր ու հարմարավետություն կտա: Միայն նրա ձայնն ու սրտի զարկերի թրթիռը, երբ դու փարվում ես նրան, կհանգստացնեն քեզ:
Ում դու կարող ես վստահել
Դու ոչինչ ստիպված չես լինի նրանից թաքցնել, անգամ ամենաամոթալի մտքերը: Դու նրա հետ բացարձակապես ազնիվ կլինես, քանի որ գիտես, որ կարող ես: Եվ դա աշխարհում լավագույն զգացողությունն է:
Ով կիսում է քո արժեքները
Նա նույնքան բարեսիրտ է, որքան և դու: Նա կատարում է իր խոստումները: Նա հավատում է, որ մարդիկ լավն են, ու տալիս է նրանց երկրորդ հնարավորությունը ճիշտ այնպես, ինչպես և դու:
Ով միշտ քեզ կընտրի
Նա միշտ հստակ է դնում իր առաջնահերթությունները: Եթե նա որոշել է լինել քեզ հետ, ուրեմն կլինի քեզ հետ: Դրա համար նա կգործադրի բոլոր ջանքերը: Նա պատրաստ է: Նա ծույլ չէ:
Ով ապագայի հստակ տեսլական ունի
Եվ այդ ապագան իր մեջ քեզ է ներառում: Նա քեզ թույլ է տալիս երազել ու քո երազանքներն ավելացնում է իր երազանքներին: Նա դնում է իր նպատակներն ու պլանները, որոնց մեջ կաս նաև դու:
Ով առավելագույնս ազնիվ է
Նա երբեք քեզ չի խաբի: Նա երբեք չի էլ փորձի խաբել քեզ: Եթե նա ինչ-որ բան այնպես չանի, նա կխոստովանի, քանի որ հավատում է, որ միասին դուք ամեն բան կարող եք լուծել ու հաղթահարել: Նա գիտի, որ ճիշտը միշտ ավելի լավ է:
Ով քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին դու կաս
Պահպանիր քո սիրտն այն մարդու համար, ով քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ դու իրականում կաս: Նա գիտի, որ կատարելություններ չկան: Նա գիտի, որ դու թերություններ ունես, ինչպես և ինքը: Նա միշտ կենտրոնանում է դրականի վրա, և դա օգնում է ձեզ միմյանց համար ավելի լավը դառնալ:
Ով կհպարտանա քեզնով
Ով քեզ չի թաքցնի աշխարհից, այլ բոլորին ցույց կտա: Ով կջանա քեզ համար ավելի լավը լինել, ով քեզ կօգնի հասնել նպատակներիդ:
Սպասիր նրան: Դու կհասկանաս, որ այդ մարդը նա է, ում հետ դու ողջ կյանքդ պետք է անցկացնես, քանի որ նա երբեք քեզ բաց չի թողնի:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը