8 անհավանական հիմարություններ, որ անում են սիրահարված տղամարդիկ
Advertisement 1000 x 90

8 անհավանական հիմարություններ, որ անում են սիրահարված տղամարդիկ

Երբ տղամարդիկ սիրահարվում են, նրանք սկսում են անհավանական հիմարություններ անել, ընդ որում, հաճախ դա անգամ չգիտակցելով: Նա ուզում է քեզ վրա տպավորություն գործել, բայց արդյունքում՝ իրեն հիմարի պես է պահում: Օրինակ՝

  1. Նա պարծենում է այն բանով, թե որքան կանայք են եղել իր կյանքում

Տղաներն իսկապես հպարտանում են նրանով, թե որքան կանայք են եղել իրենց կյանքում և հատկապես՝ անկողնում: Եվ այո, նրանք մտածում են, որ դրանով պետք է պարծենալ իրենց դուր եկած աղջկա մոտ:

Այդ կերպ տղամարդն ուզում է, որ նա իմանա, որ ինքը ցանկալի է ու կարող է ստանալ ցանկացած կնոջ, իսկ դու պետք է քեզ նրա կողքին առանձնահատուկ զգաս:

  1. Նա չի դադարում շարունակ իր մասին խոսել

Դա նշանակում է, որ նա պարզապես նյարդայնանում է ու այնքան է մտահոգվում, որ քեզ դուր չի գա, որ փորձում է վերապատմել իր ողջ կենսագրությունը հնարավորինս արագ: Ընդ որում, նա նույնիսկ դա չի գիտակցում:

  1. Նա փորձում է ցույց տալ իր տղամարդկությունը

Շատ տղաներ մտածում են, որ դա կնոջը նվաճելու միակ եղանակն է: Դրա համար էլ նրանք իրենց ուշադրությունը բևեռում են իրենց առնականության վրա, ցանկանում են ավելի գրավիչ թվալ, բայց արդյունքում՝ հակառակ տպավորությունն են թողնում:

  1. Նա շատ «սեքսուալ» է դառնում

Եթե դու նրան ուժգին գրգռում ես, ապա տղան չի կարող որևէ այլ բանի մասին խոսել: Նա անընդհատ առիթ կփնտրի քեզ դիպչելու: Որոշ տղամարդիկ կարող են նույնիսկ սկսել պարծենալ իրենց անկողնային հմտություններով:

  1. Նա չի դադարում շատախոսել

Երբ տղան իրեն շատ դուր եկած աղջկա կողքին նյարդայնանում է, նա կամ շատախոսում է իր մասին, կամ պարզապես անընդհատ խոսում է ամեն ինչի մասին:

  1. Կամ՝ ընդհակառակը, լռում է

Երբ տղամարդը սիրահարվում է կնոջը, նա երկար մտածում է այն մասին, թե ինչ պետք է ասի նրան, իր գլխում պտտեցնում է ամենատարբեր հնարավոր մենախոսությունները: Բայց հենց որ նրա հետ հանդիպում է իրականում, ապա կաշկանդվում է՝ վախենալով ինչ-որ բան ասել ու փչացնել ամեն ինչ, իսկ դա նրա համար աղետին հավասար բան է:

  1. Նա իրեն երևակայում է՝ որպես «ինտելեկտուալ տականք»

Որոշ տղաներ մտածում են, որ կնոջը կարելի է նվաճել ինտելեկտուալ ունակություններով, բայց արդյունքում, միևնույն է, իրենց պահում են ստոր տականքի պես: Քանի որ ի՞նչ տարբերություն, թե ինչով պարծենաս՝ մաչոյի կարգավիճակո՞վ, թե՞ ինտելեկտով:

  1. Նա սկսում է քննադատել ինքն իրեն

Երբ տղան խելակորույս սիրահարված է որևէ աղջկա, նա կարող է փոքր-ինչ անինքնավստահ լինել, երբեմն այնքան, որ սկսի իրեն անտեղի քննադատել, որ դու իրեն խղճաս ու սկսես արդարացնել: Բայց այդպես տղամարդն իր գրավչությունը կորցնում է կնոջ աչքերում:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը